211652_close_icon
views-count1825 դիտում article-date 16:26 08-08-2019

Պակիստանը դադարեցրեց երկաթուղային հաղորդակցությունը Հնդկաստանի հետ

Պակիստանը դադարեցրել է երկաթուղային հաղորդակցությունը Հնդկաստանի հետ երկու պետությունների միջեւ հարաբերությունների սրման ֆոնին, որն առաջացել է Ջամուի և Քաշմիրի նահանգը լուծարելու Նյու Դելիի որոշման առնչությամբ: Հայտնել է Պակիստանի երկաթուղային տրանսպորտի նախարար Շեյխ Ռաշիդ Ահմեդը: Հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։ «Քանի դեռ ես երկաթուղային տրանսպորտի նախարարի պաշտոնում եմ, «Բարեկամության Էքսպրես» գնացքը (միակ գնացքը, որը երթևեկում է Պակիստանի և Հնդկաստանի միջև) այլևս չի երթևեկելու»,-հայտարարել է նախարարը: «Հաջորդ երեք կամ չորս ամիսները շատ կարևոր են, կարող է պատերազմ սկսվել, բայց մենք դա չենք ցանկանում,- հավելել է նախարարը՝ մեկնաբանելով Հնդկաստանի և Պակիստանի միջեւ ստեղծված իրադրությունը:-Եթե մեր դեմ պատերազմ սկսվի, ապա այն կդառնա վերջինը»: «Բարեկամության Էքսպրեսը» միակ գնացքն է, որը շաբաթական երկու անգամ Լահորից Նյու Դելի էր մեկնում Աթարիով: Առաջին երթուղին գնացքը կատարել է 1976 թվականի հուլիսի 22-ին։

Նմանատիպ նյութեր