211652_close_icon
views-count959 դիտում article-date 14:42 08-08-2019

ԱՄՆ-ն բաժանվել է ճամբարների. Թրամփի կողմնակիցներն ու ընդդիմադիրները փողոց են դուրս եկել. Daily Mail

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցներն ու ընդդիմադիրները հաջակցություն և ի դժգոհություն Թրամփի վարած քաղաքականության բազմաթիվ պաստառներով փողոց են դուրս եկել, գրում է [url=https://www.dailymail.co.uk/news/article-7335901/America-divided-Pro-anti-Trump-protesters-greet-couple-Dayton-El-Paso.html?ito=social-facebook&fbclid=IwAR0bpfzLjflxNv2Q81mRYaL0DW482cwK2Evh1FfH-qXAMH3plWzd8VbBVzA]Daily Mail[/url]-ը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի առաջին տիկնոջ՝ Մելանյա Թրամփի հետ այցելել էր Օհայո նահանգի Դեյթոն քաղաքի հիվանդանոց, հանդիպել էր Տեխաս նահանգի Էլ Պասո քաղաքի առևտրի կենտրոններից մեկում անցած հանգստյան օրերին տեղի ունեցած հրաձգությունից տուժածների հետ: Աղբյուրի հաղորդմամբ՝ նախագահն այցերի ընթացքում փորձել է խուսափել լրագրողների հետ «առճակատումներից»: Ինչպես հաղորդում է աղբյուրը, Դեյթոն քաղաքի Մայամի Վելլի հիվանդանոցի մոտ շուրջ 200 ցուցարար է հավաքվել: Նրանք հանդիմանել են Թրամփին «տենդագին» հռետորաբանության, երկրում քաղաքական և ռասայական լարվածություն առաջացնելու համար: Ցուցարարների գլխավոր պահանջը, ինչպես հաղորդում է աղբյուրը, զենքի վաճառքի նկատմամբ ավելի խիստ վերահսկողություն սահմանելն է: Նրան դիմավորել են «Աղբ Թրամփ», «Դու ես մեղավոր», «Ռասիստ, հեռացիր» պաստառներով: Ինչպես նախորդ ցույցերի ժամանակ, այս անգամ ևս ցուցարարներն իրենց հետ բերել են «փոքր Թրամփի» դիրիժաբլը՝ պահանջելով «դադարել երեխա լինել»: Սակայն, ինչպես փոխանցում է աղբյուրը, ցուցարարների կողքին եղել են նաև մարդկանց խմբեր, որոնք հանդես են եկել ի պաշտպանություն Թրամփի: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում անցած օրերին զանգվածային հրաձգության միանգամից 3 դեպք է գրանցվել:

Նմանատիպ նյութեր