211652_close_icon
views-count35645 դիտում article-date 13:26 08-08-2019

Մինչ «Շարիկ գլորող» մականվամբ դատավորը «Շշի Մելոյի» նախկին ոստիկան եղբորը ազատ արձակեց, այսօր Կոտայքի մարզի մեկ այլ դատավոր ապացուցեց, որ արդարությունը հիվանդանում, բայց չի մահանում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

[color=#EF2929]SHAMSHYAN․com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության Հրազդանի դատարանի նստավայրում հրապարակվեց Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար, «Շշի Մելո» մականվամբ, Մելիք Մանուկյանի եղբոր՝ նախկին ոստիկան Ռոբերտ Մանուկյանի նկատմամբ կայացրած որոշումը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատարանի նախագահ Հովհաննես Ավագյանը բավարարեց քննչական մարմնի միջնորդությունը և Ռ․ Մանուկյանը վերցվեց 2-ամսյա կալանքի։ Ավելի վաղ Ռ․ Մանուկյանը, ով ձերբակալվել էր քննիչի որոշմամբ, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի մեկ այլ դատավոր, «Շարիկ գլորող» մականվամբ Գեղամ Մարգարյանի որոշմամբ՝ ազատ էր արձակվել, այն հիմնավորմամբ՝ որ Ռ․ Մանուկյանի ձերբակալությունը եղել է ոչ իրավաչափ։ [url=https://shamshyan.com/hy/article/2019/08/06/1131888/?fbclid=IwAR3aHCyQHb4UF4JJpy6k4ivYPHIk2oqP9PxvwQRYpBpxYHcmAOFAsYvAuVY]Ավելի վաղ հայտնել էինք[/url], որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ օգոստոսի 6-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի որոշմամբ նույն վարչության Աբովյանի քննչական բաժնի պետի տեղակալ Արմեն Մուրադյանի կողմից ՀՀ քր. օր-ի 316 հոդվածի հատկանիշներով որպես կասկածյալ, Ազգային ժողովի նախին պատգամավոր, «Շշի Մելո» մանակվամբ գործարար Մելիք Մանուկյանի եղբայր, նախկին ոստիկան, Աբովյան քաղաքի բնակիչ՝ Ռոբերտ Մանուկյանի կալանավորման միջնորդությամբ Ա. Մուրադյանը դիմելու է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Ռ. Մանուկյանի նկատմամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ռ. Մանուկյանը քննիչի որոշմամբ ձերբակալվել էր, սակայն նրա փաստաբան Վահե Դանիելյանը միջնորդություն էր ներկայացրել Կոտայքի մարզի դատարան, և նշված դատարանի դատավոր, «Շարիկ գլորող» մականվամբ Գեղամ Մարգարյանը դռնփակ դատական նիստն անցկացրել և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել էր փաստաբաի միջնորդությունը՝ որոշելով, որ ձերբակալումը եղել է ոչ իրավաչափ և դատարանի դահլիճից Շշի Մելոյի եղբայրն ազատ էր արձակվել։ Ինչպես ժողովուրդն է ասում՝ «մեծն» դատավոր Գ. Մարգարյանի «դարակազմիկ» որոշմամբ շշի միջից ջինը դուրս եկավ», մինչդեռ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը բազմաթիվ ահազանգեր է ստացել, թե ինչպիսի դատական վճիռներ է կայացրել Գ. Մարգարյանը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Շշի Մելոյի եղբոր կալանավորման դատական նիստը տեղի է ունենալու Հրազդանի դատարանի նստավայրում։ Թե ինչ որոշում կկայացնի նիստը նախագահող դատավորը, դեռևս պարզ չէ, սակայն պայթյունի դեպքից հետո մինչև այսօր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] ահազանգած բազմաթիվ քաղաքացիներ ասում են. «Ուզում ենք հավատալ այն խոսքերին, երբ ասվում է՝ արդարությունը հիվանդանում, բայց չի մահանում, բայց եթե այդ արդարության վերականգնումը դրվելու է ծանոթ-բարեկամի, համաքաղաքացու, հարևան-բարեկամի «ռելսերի վրա», ապա ոչ մի արդարություն էլ չի հաղթի։ Բայց թավշյա հեղափոխությունը հույսեր է տալիս, որ դատարանները կառաջնորդվեն օրենքի տառին համապատասխան և վճիռները կկայացվեն՝ արդարության սկզբունքից ելնելով, որ մեղավորը կամ մեղավորները, անկախ զբաղեցրած դիրքից ու պաշտոնից, օրենքի ողջ խստությամբ կպատժվեն։ Չենք ուզում կասկածել դատարանի անաչառությանը, ու այսօրվա դատական նիստն անցկացնող դատավորը պետք է ապացուցի, որ ինքն առաջնորդվում է օրենքով ու որոշ դատավորների նման «շարիկ չի գլորի» և խորհրդակցական սենյակ գնալով՝ վճիռ կայացնելուց առաջ կխորհի, որ ինքը ոչ ոքի կամակատարը չի, որ իր համար գերակա է արդարադատության պահպանումը, տվյալ դեպքում՝ նաև օրենքը»։ Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր