4679 դիտում
13:37 08-08-2019
Վերին Լարսի անցակետում դարձյալ խցանում է. ճանապարհը դժվարանցանելի կլինի մինչև շաբաթվա վերջ
Վերին Լարսի հսկիչ անցակետում ավտոմեքենաների մեծ հերթ է գոյացել՝ Վրաստանի տարածքում իրականացվող վերանորոգման աշխատանքների պատճառով: Այս մասին [url=http://sktu.customs.ru/news/document/197781]հաղորդում է[/url] Հյուսիսկովկասյան մաքսային վարչության մամուլի ծառայությունը։
Վերջին օրերի ընթացքում ժամանել է ընդամենը 73 բեռնատար, այն դեպքում, երբ միջինը ժամանում են 250-ից 400 բեռնատարներ: Ռուսաստան-Վրաստան սահմանին շուրջ 500 տրանսպորտային միջոց հայտնվել է խցանման մեջ:
Ռուսաստանից սահմանը հատող մեքենաները չեզոք տարածքում հայտնվում են խցանման մեջ, քանի որ նորոգումներ են իրականացվում Վրաստանում ճանապարհի մի հատվածի վրա:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ անցակետի բարձր ծանրաբեռնվածության պատճառն այն է, որ ամառային հանգստի սեզոնն այս շրջանում համընկնում է ներմուծվող միրգ- բանջարեղենի ներմուծման հետ:
Կազբեգի-Վերին Լարս անցակետի (Ռուսաստանի հետ վրացական սահմանի) ուղղությամբ տրանսպորտային միջոցների տեղաշարժի սահմանափակումները կվերացվեն օգոստոսի 7-9-ը, ասվում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտի կայքում:
Վերանորոգման աշխատանքներն իրականացվում են Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (Ռազմավիրական մայրուղի) միջազգային մայրուղու 94-րդ հատվածում գտնվող թունելում: Մինչև օգոստոսի 9-ը՝ ամեն օր՝ ժամը 08: 00-ից 17: 00-ն, արգելվում է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների տեղաշարժը:
Հսկիչ անցակետը գործում է շուրջօրյա:
Նմանատիպ նյութեր
1882 դիտում
23:06 07-06-2023
Վերին Լարսի անցակետում մինչև հունիսի 15-ը կլինեն 39 երթևեկելի գոտիներ
7725 դիտում
09:26 03-07-2016
Նախնական տվյալներով՝ Վերին Լարսի անցակետը մինչև հուլիսի 10-ը դեռևս փակ կլինի
Այս բաժնից
376 դիտում
19:08 16-04-2024
ԵՄ խորհուրդը ապրիլի 22-ին կքննարկի Ուկրաինային զենքի մատակարարումը
466 դիտում
22:38 15-04-2024
Տաջիկստանի նախագահը մայիսի երկրորդ կեսին կայցելի Ադրբեջան