211652_close_icon
views-count1011 դիտում article-date 13:24 08-08-2019

Վաչե Տերտերյանն ընդունել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ներկայացուցչին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն օգոստոսի 8-ին հանդիպել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) պաշտպանության գործառույթների համակարգող Ինսկե Վանդորմաելին։ Տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը։ Փոխնախարարը գոհունակություն է հայտնել մարդասիրական ոլորտում Կոմիտեի կողմից Հայաստանին ցուցաբերած անգնահատելի աջակցության համար՝ ընդգծելով սահմանամերձ բնակավայրերում քաղաքացիական անվտանգության բաղադրիչի բարձրացման և այլընտրանքային տնտեսական ակտիվության խթանմանն ուղղված ծրագրերը։ Վաչե Տերտերյանը կարևորել է թիրախային բնագավառում ԿԽՄԿ-ի փորձառության ու գիտելիքների ինստիտուցիոնալացումը Հայաստանի օրենսդրական և նորմատիվային դաշտում՝ ընդհուպ կոմիտեի հետ համատեղ իրականացվող քաղաքացիական պաշտպանության համայնքահեն միջոցառումների թղթակցումը ՏԻՄ-երի զարգացման ծրագրերի հետ:

Նմանատիպ նյութեր