211652_close_icon
views-count4250 դիտում article-date 12:58 08-08-2019

Ժամկետային զինծառայողների դրամական ապահովության ամսական չափը կավելացվի 2000 և 1000 դրամով

Կառավարության նիստում այսօր ընդունված որոշմամբ՝ պարտադիր ժամկետային զինծառայողների դրամական ապահովության ամսական չափերը հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերի անձնակազմի համար ավելացնվեց 2000 դրամով, իսկ մնացած զորամասերի համար` 1000 դրամով: «Գումարները շատ սիմվոլիկ են, բայց պետք է արձանագրենք, որ պետք է հենվենք այն բազայի վրա, որը ունենք: Մեր որոշումն էլ իհարկե սիմվոլիկ է, բայց բազյի հետ համեմատած էակոնորեն ավելացնում ենք, որոշ դեպքերում նույնիսկ կրկնակիից ավելին: Կարծում եմ, շատ սիմվոլիկ ու կարեւոր քայլ է, արձանագրենք, որ գումարները բացարձակ մեծ չեն: Հույս ունենք, որ հետագայում մեր աշխատանքի արդյունքում կկարողանանք այնպիսի որոշումներ ընդունել, որ գումարի առումով կկարողանան մեզ գոհունակություն պատճառել»,- որոշման քննարկման ժամանակ կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Պարտադիր ժամկետային զինծառայողների համար սահմանված դրամական ապահովության չափերը 2009թ-ից փոփոխություններ չեն կրել և հաջորդող տարիներին արձանագրված շարունակական գնաճի հետևանքով չեն բավարարում անձնական հիգիենայի և այլ առաջին անհրաժեշտության պարագաներ գնելու համար (օրինակ` անձնական հիգիենայի պարագաների մասով գնաճը կազմել է շուրջ 33%), ինչը լրացուցիչ ֆինանսական ծանրաբեռնվածություն է առաջացնում զինծառայողների ընտանիքների համար: Որոշման արդյունքում 2019թ. 6 ամիսների հաշվարկով լրացուցիչ ծախսերը կկազմեն 228.942,0 հազ.դրամ, որի ֆինանսավորումը կիրականացվի ՀՀ 2019թ. պետական բյուջեով պաշտպանության նախարարությանը նախատեսված հատկացումների դրամական ապահովության և աշխատավարձի հաստատված միջոցների հաշվին: Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2019 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Նմանատիպ նյութեր