211652_close_icon
views-count967 դիտում article-date 12:19 08-08-2019

30 վետերաններ առողջարանային անվճար ուղեգիր կստանան. կառավարությունը միաձայն ընդունեց որոշումը

Կառավարությունն այսօրվա նիստում միաձայն որոշեց 4 մլն 320 հազար դրամ տրամադրել «ՀՀ վետերանների միավորում» ՀԿ-ին 30 վետերանների առողջարանային անվճար ուղեգիր հատկացնելու համար: Հարցը զեկուցեց ՀՀ աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: «Այս նախագծով նախատեսվում է հանգստի և առողջության վերականգնման նպատակով «ՀՀ վետերանների միավորում» ՀԿ-ին գումար տրամադրել 30 վետերանների առողջարանային անվճար ուղեգիր: Այս նախագիծը կարևոր է Հայրենական մեծ պատերազմի վետերանների սոցիալական պաշտպանության, նրանց հանգստի, առողջության վերականգման տեսանկյունից: Բյուջեի պահուստային ֆոնդից կազմակերպությանը կհատկացվեի 4 մլն 320 հազար դրամ»,- ասաց Բաթոյանը:

Նմանատիպ նյութեր