211652_close_icon
views-count125154 դիտում article-date 12:03 08-08-2019

Արտակարգ դեպք Երևանում․ գողերը բնակարանից հափշտակել են չհրկիզվող պահարանը, որի մեջ եղել է զենք, ոսկյա զարդեր և գումար, ու դեպքի վայրից հեռացել են տուժածի Toyota-ով, Toyota-ն էլ հայտնաբերվել է Առինջում՝ ամբողջովին այրված վիճակում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ, օգոստոսի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։30-ի սահմաններում Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ օգոստոսի 5-ի ժամը 10։30-ից մինչև օգոստոսի 7-ի ժամը 10։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Չեխովի փողոցի բնակիչ 43-ամյա Անդրեյ Ս․-ի բնակարանը, մտել ներս, այնտեղից հափշտակել չհրկիզվող պահարանը, այնուհետև Անդրեյ Ս․-ին պատկանող Toyota մակնիշի 77 NM 770 համարանիշի ավտոմեքենայի բանալիները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գողը կամ գողերը այնուհետև նշված շենքի բակից փախցրել են Toyota-ն։ Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ներսիսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Ռաֆայելյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ չհրկիզվող պահարանում եղել է ատրճանակ, ոսկյա զարդեր և գումար։ Մինչ Շենգավիթի ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրի զննություն էին կատարում, Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ փախցրած ավտոմեքենան հայտնաբերել են Կոտայքի մարզի Առինջ գյուղի Ա թաղամասի կամրջի տակ, ամբողջովին այրված վիճակում։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու, կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ։ Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր