211652_close_icon
views-count1253 դիտում article-date 12:06 08-08-2019

Դուտերտեն սպառնացել է կտրել թմրաբարոնների գլուխները

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայտարարել է, որ պատրաստ է կտրել թմրաբարոնների գլուխները՝ անկախ նրանց ազգությունից, և չի վախենում դրա համար բանտում հայտնվելուց: Այս մասին հայտնում է [url=https://news.mb.com.ph/2019/08/07/duterte-threatens-to-behead-drug-lords/]Manila Bulletin[/url]-ը: Դուտերտեն հայտնի է թմրամոլության դեմ պայքարով, ինչպես նաև նրանց դեմ, ովքեր թմրանյութեր են վաճառում: Նրա խոսքով՝ նա ատում է կոռուպցիան ու թմրանյութերը: «Եթե դու ազդեցիկ թմրաբարոն ես՝ անկախ նրանից՝ չինացի ես, ճապոնացի, թե մալայզիացի, և տոննաներով թմրանյութեր ես վաճառում, ես կկտրեմ քո գլուխը»,- ասել է Դուտերտեն:

Նմանատիպ նյութեր