211652_close_icon
views-count1553 դիտում article-date 10:33 08-08-2019

Ժեենբեկովն Աթամբաևին մեղադրել է Ղրղզստանի սահմանադրության կոպիտ ոտնահարման համար

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը դիմադրություն է ցույց տվել, երբ փորձել են ձերբակալել նրան՝ կոպտորեն խախտելով Սահմանադրությունը և օրենքները: Այս մասին հինգշաբթի Ազգային անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է հանրապետության ղեկավար Սոորոնբայ Ժեենբեկովը, գրում է [url=https://ria.ru/20190808/1557283472.html?fbclid=IwAR3MhbPLyPoMGRcbt8MiM5vBSi4kpHzhmEW_uP_1v6LOnDNuilD1vf1MFWM]ria.ru[/url]-ն: «Ալմազբեկ Աթամբաևը կոպտորեն ոտնահարել է Ղրղզստանի Հանրապետության սահմանադրությունը և օրենքները՝ կոշտ դիմադրություն ցույց տալով օրենքի շրջանակներում իրականացվող քննչական միջոցառումների անցկացմանը»,- հայտարարել է նա: Երկրի ղեկավարը դիմել է Անվտանգության խորհրդի անդամներին՝ ընդգծելով երկրում օրինականության, խաղաղության և անվտանգության պահպանման բոլոր միջոցառումների կատարման անհրաժեշտության մասին, ինչի կապակցությամբ անհրաժեշտ է ձեռնարկել անհետաձգելի միջոցառումներ: Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2019/08/08/1132034/]հայտնել էինք[/url], որ երեկ Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի հատուկ նշանակության ջոկատը Չույսկի մարզի Կոյ-Տաշ գյուղում ձեռնարկել է երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին ուժով ձերբակալելու փորձ, որը տապալվել է: Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը 2017 թվականի նախագահական ընտրությունների արդյունքներով իշխանությունը փոխանցել էր իր զինակից Ժեենբեկովին: Դրանից կարճ ժամանակ անց նախկին նախագահի թիմի անդամների նկատմամբ քրեական գործեր էին հարուցվել: Աթամբաևը զրկվել է անձեռնմխելիությունից և կասկածվում է մի շարք հանցագործությունների համար: Նախկին նախագահը բազմիցս հայտարարել է, որ իր համախոհների հասցեին հնչող բոլոր մեղադրանքները քաղաքական բնույթ են կրում:

Նմանատիպ նյութեր