211652_close_icon
views-count1945 դիտում article-date 09:39 08-08-2019

Ղրղզստանի նախագահը Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել նախկին նախագահին ձերբակալելու հարցով

Ղրղզստանում սկսվել է Անվտանգության խորհրդի նիստը Չույսկու մարզի Կոյ-Տաշ գյուղում տեղի ունեցած անկարգությունների ֆոնին: Այս մասին [url=http://www.president.kg/ru/sobytiya/novosti/14732_prezident_sooronbay_gheenbekov_provodit_zasedanie_soveta_bezopasnosti_kirgizskoy_respubliki]հայտնել է[/url] Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայությունը: «Այսօր՝ օգոստոսի 8-ին, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի նախագահությամբ ընթանում է Անվտանգության խորհրդի նիստը: Առանց մամուլի ներկայության ընթացող նիստի օրակարգում է «2019 թվականի օգոստոսի 7-ին ստեղծված իրավիճակի հետ կապված անվտանգության և իրավակարգի ապահովման մասին» հարցի քննարկումը»,- նշված է տարածված հաղորդագրության մեջ: Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2019/08/08/1132034/]հայտնել էինք[/url], որ երեկ Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի հատուկ նշանակության ջոկատը Չույսկի մարզի Կոյ-Տաշ գյուղում ձեռնարկել է երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին ուժով բռնելու փորձ, որը տապալվել է:

Նմանատիպ նյութեր