211652_close_icon
views-count1552 դիտում article-date 09:14 08-08-2019

Ղրղզստանի նախկին նախագահ Աթամբաևի տան մոտ բախումների հետևաքնով կա 1 զոհ և տասնյակ վիրավորներ

Ղրղզստանում շարունակվում են բախումները երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի՝ Կոշ Տայ գյուղում գտնվող տան մոտակայքում՝ նրա կողմնակիցների և հատուկ ջոկատայինների միջև: Ինչպես հաղորդում է [url=https://www.interfax.ru/world/671971]interfax.ru[/url] գործակալությունը, անցած գիշեր բախումների հետևանքով վիրավորվել է 15 իրավապահ, հատուկ ջոկատայիններից մեկը զոհվել է հիվանդանոցում, վիրահատության ժամանակ: Վերջին տվյալների համաձայն՝ վիրավորների թիվը հասել է 36-ի: ria.ru-ի փոխանցմամբ՝ Աթամբաևի տան մոտակայքում հրդեհ է բռնկվել, կրակոցներ են լսվում: Ժամեր առաջ հատուկջոկատայինները փորձել են ձերբակալել Աթամբաևին, սակայն դա նրանց չի հաջողվել, ինչից հետո վերջիններս երկրորդ գրոհն են սկսել: Հաղորդվում է, որ երկրի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը մտադիր է այսօր Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ անցկացնել: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Աթամբաևին ցանկանում են ձերբակալել հարցաքննության ներկայանալու ծանուցումներն անտեսելու համար:

Նմանատիպ նյութեր