211652_close_icon
views-count999 դիտում article-date 19:04 07-08-2019

Այս տարի հաստատել ենք 23.2 միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագիր. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ այս տարի կառավարությունը հաստատել է 23.2 միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագիր: Նա, մասնավորապես, գրել է. «Այս տարի հաստատել ենք 23.2 միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագիր, որոնք կիրականացվեն մարզերում: Սուբվենցիոն ծրագրերի առանձնահատկությունն այն է, որ դրանք համաֆինանսավորվում են համայնքների և կառավարության կողմից: Տվյալ դեպքում 12.9 միլիարդը տրամադրում է կառավարությունը, 10.3 միլիարդը համայնքները: Այս ծրագրերի շրջանակում. - 234 կիլոմետր համայնքային փողոցներ կնորոգվեն կամ կբարեկարգվեն, - 58 բնակավայրերում կիրականացվի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի կառուցման կամ նորոգման աշխատանքներ, - 37 բնակավայրերում կկառուցվեն կամ կնորոգվեն ոռոգման համակարգեր, - 42 բնակավայրերում կիրականացվի մանկապարտեզների կառուցում կամ հիմնանորոգում, - 58 բնակավայրերում կգործարկվեն էներգախնայող լուսավորության համակարգեր, - 53 բնակավայրերում կկառուցվեն կամ կնորոգվեն հասարակական նշանակության շենքեր, - 15 բնակավայրերում կիրականացվեն գազամատակարարման համակարգերի կառուցման կամ նորոգման աշխատանքներ, - 23 բնակավայրերում ձեռք կբերվեն հակակարկտային համակարգեր, - 24 բնակավայրերերում կիրականացվեն պուրակների, հրապարակների, այգիների կառուցման կամ բարեկարգման աշխատանքներ»:

Նմանատիպ նյութեր