211652_close_icon
views-count35090 դիտում article-date 17:33 07-08-2019

ԱԻՆ լրատվական ծառայության տեղեկությունը, թե բեռնատար է այրվում, իրականությանը չի համապատասխանում. լրատվականի ղեկավարին ավելի շատ հետաքրքրում է նախարարի PR-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Քիչ առաջ արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունը տեղեկություն է տարածել, որ Տավուշի մարզում՝ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին, բեռնատար ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Դեպքը տեղի է ունեցել Ազատամուտ-Ոսկեպար-Նոյեմբերյան-Վրաստանի սահման ճանապարհահատվածում, որտեղ մի փոքրիկ կայծ է առաջացել Volvo մակնիշի 81 RF 800 համարանիշի ավտոմեքենայի անիվներից մեկի հատվածում, սակայն, մինչ կժամանեին հրշեջ-փրկարարները, վարորդն ու քաղաքացիներն իրենց ուժերով մարել են այդ փոքրիկ կրակը։ Զարմանալի է, որ ԱԻՆ լրատվական ծառայության ղեկավար Էդմոն Զարգարյանն ավելի շատ զբաղված է արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի PR-ով, քան իրականությունը ներկայացնող հաղորդագրություններ տարածելով։ ԱԻ նախարարի ներկայիս PR-չիկը ժամանակին լծվել էր Երևանի նախկին քաղաքպաետ, ժողովրդի կողմից այդպես էլ չընդունված Երվանդ Զախարյանի PR-ին։ [b]Երևանի նախկին «տխրահռչակ» քաղաքապետ Երվանդ Զախարյանի նախկին PR-չիկ, այժմ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի PR-չիկ Էդմոն Զարգարյանն է [/b][img]https://st0.shamshyan.com/editor/0586755001565184798930674.jpg[/img] ԱԻՆ-ի տարածած [url=https://www.tert.am/am/news/2019/08/07/Fire/3066510?fbclid=IwAR3uTY-hmS_RnhI9StB6TwZD6n9Rahgqw4Kvel6mvhBrA70gb-hEQlVuDCE]հաղորդագրության [/url]մեջ ասվում է. «Օգոստոսի 7-ին, ժամը 16:31-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին այրվում է բեռնատար ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն»։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր