211652_close_icon
views-count1448 դիտում article-date 20:32 07-08-2019

Զենք-զինամթերքի կամավոր հանձնում և հայտնաբերում

Արարատի համայնքային ոստիկանների և մարզային վարչության ծառայողների համատեղ բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 6-ին բաժին է ներկայացել Նոր Կյանք գյուղի բնակիչ, 67-ամյա մի կին: Նա կամավոր հանձնել է ինքնաձիգի 100 և 12,7 մմ տրամաչափի 12 փամփուշտ, «Ֆ-1» տիպի մեկ և «ՌԴԳ-5» տիպի չորս նռնակ՝ պայթուցիչներով: Կինը հայտնել է, որ հանգուցյալ որդին դրանք ձեռք էր բերել Արցախյան պատերազմի ժամանակ: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: *** Վաղարշապատի քրեական հետախույզները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, օգոստոսի 6-ին ապօրինի զենք, զինամթերք պահելու կասկածանքով Մաշտոցի փողոցից «ՎԱԶ-21134» մեքենայով հանդերձ բերման են ենթարկել վարորդին և ուղևորին: Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ատրճանակ: Ըստ նրա հայտարարության՝ այն օդամղիչ ատրճանակ է և պատկանում է իրեն: Ուղևորը գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ՝ առկա է բժշկի տեղեկանք: Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: *** Բնակչության շրջանում ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 6-ին Վայքի բնակիչ 54-ամյա տղամարդը կամավոր հանձնել է մեկփողանի որսորդական ողորկափող հրացան և հայտնել, որ այն գտել է նույն օրը՝ իրենց առանձնատանը կից խորդանոցում մաքրման աշխատանքներ կատարելիս: Նա հավելել է, որ հրացանը պատկանել է հանգուցյալ հորը: Նշանակվել է փորձաքննություն: *** Ոստիկանության Վայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 6-ին բաժին է ներկայացել Սիսիանի բնակիչ 27-ամյա մի տղամարդ և կամավոր հանձնել երկփողանի որսորդական ողորկափող հրացան: Նա հայտնել է, որ այն գտել է նույն օրը իրենց առանձնատան տանիքում մաքրման աշխատանքներ կատարելիս, հրացանը պատկանել է հանգուցյալ պապին: Նշանակվել է փորձաքննություն:

Նմանատիպ նյութեր