211652_close_icon
views-count1847 դիտում article-date 19:48 07-08-2019

Հետախուզվողը հայտնաբերվեց Ավանի Թումանյան թաղամասում

«Կանեփ-Կակաչ 2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Նոր Նորքի բաժնի ՔՀԲ և Ավանի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 6-ին, ժամը 08.30-ին, Երևանի Թումանյան թաղամասի իր բնակարանից ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման է ենթարկվել 37-ամյա Էրիկ Հ.-ն, որը օգոստոսի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, կետերի և 266 հոդվածի 4-րդ մասով մեղադրանքներով:

Նմանատիպ նյութեր