211652_close_icon
views-count1364 դիտում article-date 16:31 07-08-2019

Ղրղզստանը բողոքի նոտա է հղել Բելառուսին Լուկաշենկո-Բակիև հանդիպման վերաբերյալ

Ղրղզստանի արտգործնախարարությունը Բիշքեկում Բելառուսի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ բացատրություններ տալու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ու Ղրղզստանից փախած նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիևի հանդիպման վերաբերյալ: [url=https://mfa.gov.kg/ru/osnovnoe-menyu/press-sluzhba/novosti/7-avgusta-2019-goda-v-ministerstvo-inostrannyh-del-kr-byl-vyzvan-vremennyy-poverennyy-v-delah-posolstva-respubliki-belarus-v-kyrgyzskoy-respublike-sivanov]Հայտնում է[/url] Ղրղզստանի ԱԳՆ-ն։ Ղրղզստանի իշխանությունները Բելառուսի դեսպանին բողոքի նոտա են փոխանցել: «Ղրղզական կողմի համար բացարձակապես անընդունելի է, որ հանդիպման ընթացքում Ղրղըզստանի Հանրապետության խորհրդանիշեր են օգտագործվել, ինչը լիովին հակասում է երկու երկրների միջև բարեկամության և համագործակցության սկզբունքներին», - հայտարարել է Ղրղըզստանի արտգործնախարարությունը: Բելառուսի նախագահի պաշտոնական կայքէջը օգոստոսի 6-ին [url=http://president.gov.by/ru/news_ru/view/vstrecha-s-eks-prezidentom-kyrgyzstana-kurmanbekom-bakievym-21729/]տեղեկացրել է[/url], որ Մինսկում, նախագահական նստավայրում Լուկաշենկոն ընդունել է Բակիևին՝ վերջինիս 70-ամյակի կապակցությամբ, որը լրացել էր մի քանի օր առաջ: Բակիևը իր ընտանիքի անդամների ու որոշ թիմակիցների հետ 2010-ի ապրիլից բնակվում է Բելառուսում՝ այն բանից հետո, երբ հակակառավարական ցույցերի արդյունքում Ղրղզստանում տապալվեց նրա իշխանությունը: Հայրենիքում Բակիևը հեռակա կարգով դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ բռնաճնշումներում իր դերակատարության համար, որոնց արդյունքում 100 մարդ էր սպանվել: Պաշտոնական Մինսկը մի քանի անգամ մերժել է Բակիևին արտահանձնելու Բիշքեկի պահանջը:

Նմանատիպ նյութեր