211652_close_icon
views-count33680 դիտում article-date 15:04 07-08-2019

Պարոն «Մեծն» նախարար․ եթե ուզում եք իրավիճակի մասին օբյեկտիվ տեղեկություններ ստանալ, գոնե մեկ անգամ «կերպարանափոխվեք» ու դարձեք «դերվիշ բաբա»

Այսօր Արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որ ԱԻՆ նախարար «Մեծն» Ցոլակյանը օգոստոսի 5-ին աշխատանքային այց է կատարել Եղեգնաձոր, Գորիս, Վայք, իսկ օգոստոսի 6-ին Հրազդան, Չարենցավան քաղաքներ։ ԱԻՆ-ի մամլո ծառայության հաղորդագրությունում ներկայացվում էին լուսանկարներ և տեսանյութ։ Նախկինում նման այցեր տեղի էին ունենում, սակայն շատ այցեր անակնկալ էին լինում։ Իսկ Ֆ․ Ցոլակյանի այցերի մասին նախորոք իմանում են այն անձինք, որտեղ հյուրընկալվելու է «մեծն» նախարարը։ [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը վստահ է, որ Ֆ․ Ցոլակյանը գոնե մի քանի անգամ մարզեր կայցելի «դերվիշի» կերպարով և իրականում կտեսնի, թե որոշ հրշեջ-փրկարարական ջոկատներում ինչ վիճակ է տիրում։ [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը առաջիկայում նյութեր է հրապարակելու Արտակարգ իրավիճակների նախարարությունում տիրող իրավիճակի մասին, թե ինչպես են կաբինետում նստած որոշ չինովնիկներ գնահատում շարքային հրշեջ-փրկարարի աշխատանքը։

Նմանատիպ նյութեր