211652_close_icon
views-count1201 դիտում article-date 15:41 07-08-2019

Տնտեսական ակտիվության ցուցանիշը 6 ամսում աճել է 6.5 տոկոսով

Տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-հունիս ամիսներին 6.5 տոկոսով աճել է 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Այս մասին փաստում են ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները: Մասնավորապես, զգալիորեն աճել է մատուցած ծառայությունները՝ 15.3 տոկոսով: Առևտրի շրջանառությունում աճը կազմել է 8.9 տոկոս, իսկ արդյունաբերական արտադրանքի ծավալն ավելացել է 6.9 տոկոսով: 2019-ի հունվար-փետրվարին շինարարության ծավալն ավելացել է 4.7 տոկոսով: Սպառողական գների ինդեքսն աճել է 2 տոկոսով, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նվազել է 7.4 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը նվազել է 5.5 տոկոսով: Միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում հունվար-հունիսին աճել է 5.6 տոկոսով՝ կազմելով 179 հազար 519 դրամ: Արտաքին առևտրաշրջանառության ծավալներում այս տարվա հունվար-հունիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նկատվել է աճ՝ շուրջ 0.1 տոկոսով: Ընդ որում` արտահանման ծավալների նվազում է նկատվել, ներմուծման՝ աճ: Արտահանումը նվազել է 0.5 տոկոսով, իսկ ներմուծումը նույնքան աճել է:

Նմանատիպ նյութեր