211652_close_icon
views-count7558 դիտում article-date 14:24 07-08-2019

Ֆելիքս Ցոլակյանը հրշեջ-փրկարարական ջոկատներին կոչ է արել միշտ բարձր պահել փրկարարի կոչումն ու պատիվը

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը օգոստոսի 5-ին աշխատանքային այց է կատարել Եղեգնաձոր, Գորիս, Վայք, իսկ օգոստոսի 6-ին՝ Հրազդան և Չարենցավան քաղաքներ: Այս մասին հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից: Նախարար Ցոլակյանը շրջել է ԱԻՆ տարածքային ստորաբաժանումներում, ծանոթացել անձնակազմի աշխատանքային պայմաններին, ընդհանուր տեխնիկական հագեցվածությանը, զրուցել է հրշեջ-փրկարարների հետ և հետաքրքրվել նրանց ունեցած խնդիրներով: Ֆելիքս Ցոլակյանը հրշեջ-փրկարարներին ներկայացրել է արդեն կատարված և ընթացքում գտնվող ծրագրերը, որոնց նպատակն է բարելավել հրշեջ-փրկարարների աշխատանքային պայմանները, հրշեջ-փրկարարական ջոկատների նյութական հագեցվածությունը, ինչպես նաև հիմնանորոգել փրկարարների կողմից զբաղեցված շենք-շինությունները: Արդեն լուծված է փրկարարներին պարբերաբար տրվող նոր համազգեստի խնդիրը, մարտական հաշվարկները ապահովված են վառելիքի և այլ անհրաժեշտ պաշարներով: Նախարար Ցոլակյանը նշել է, որ հնարավոր ամեն ինչ արվելու է ոչ միայն պարգևավճարների պարբերական վճարման, այլև աշխատավարձերի բարձրացման համար: ԱԻ նախարարը փրկարարներին կոչ է արել համընդհանուր արձակուրդային շրջանում նույն պատասխանատվությամբ և զգոնությամբ շարունակել ծառայողական պարտականությունների կատարումը և միշտ բարձր պահել փրկարարի կոչումն ու պատիվը: Ֆելիքս Ցոլակյանը հանձնարարել է Համահայկական խաղերի հետ կապված մշտական հսկողության սահմանել Ստեփանակերտ-Երևան ավտոճանապարհի Գորիս-Սիսիան ճանապարհահատվածի վրա: Նախարարի աշխատանքային և ստուգողական այցերը կրում են շարունակական բնույթ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր