211652_close_icon
views-count2109 դիտում article-date 13:10 07-08-2019

ՊԵԿ-ում հարուցվել է քրեական գործ ՀԴՄ-ների ձեռքբերման գործընթացում թույլ տրված չարաշահումների վերաբերյալ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, հետամուտ լինելով զանգվածային լրատվության միջոցներում «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ի կողմից 2017-2018 թվականների ընթացքում հսկիչ-դրամարկղային մեքենաների ձեռքբերման գործընթացում թույլ տրված հնարավոր չարաշահումների վերաբերյալ հրապարակումներին, անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկել դրանց բացահայտման ուղղությամբ։ Տեղեկացնում է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ի և Չինաստանի ժողովրդադեմոկրատական հանրապետությունում գրանցված «Փաքս Թեքնոլոջի Լիմիթեդ» ընկերության միջև կնքված պայմանագրով ՊՈԱԿ-ին մատակարարված ընդհանուր 25․000 հատ «Pax S 900» մոդելի հսկիչ-դրամարկղային մեքենաների պայմանագրային արժեքը ձևակերպվել է իրականից ավելի բարձր գնով: Ըստ էության, հսկիչ-դրամարկղային մեքենաների ձեռք բերման համար ՀՀ կառավարության կողմից ավել գումար է հատկացվել, ինչը եղել է ակնհայտ անշահավետ գործարք Հայաստանի Հանրապետության համար: Նախապատրաստված նյութերով ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից շահադիտական նպատակներով իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու արդյունքում պետության օրինական շահերին էական վնաս պատճառելու դեպքի առթիվ ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հարուցվել է քրեական գործ: [color=#EF2929]Ծանուցում[/color]. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր