1162 դիտում
11:06 07-08-2019
Հայաստանի դատապարտյալների թիմը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը արագ շախմատի միջազգային առաջնությունում
Օգոստոսի 6-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ավարտվեց արագ շախմատի միջազգային առաջնությունը, որն անցկացվում էր շախմատային հզոր երկրների՝ Բրազիլիայի, ՌԴ-ի, Անգլիայի, ԱՄՆ, Իտալիայի, Բելառուսի, Հայաստանի քրեակատարողական հիմնարկների ուժեղագույն շախմատիստ դատապարտյալների միջև: Տեղեկացնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը։
Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 5-ին, «Արթիկ», «Արմավիր» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկների լավագույն խաղացող 4 դատապարտյալներից կազմված Հայաստանի թիմն առաջին փուլում իր ուժերը չափեց Ռուսաստանի Դաշնության, Բրազիլիայի և Անգլիայի դատապարտյալների հետ՝ արժանի հաղթանակ տանելով Բրազիլիայի և Անգլիայի թիմերի նկատմամբ։
Արագ շախմատի մրցաշարի եզրափակիչ փուլում հայ դատապարտյալների թիմը 3:1 հաշվով պարտվեց Իտալիայի հավաքականին, սակայն ոչ-ոքի խաղալով ԱՄՆ-ի հավաքականի հետ, 2,5-1,5 հաշվով հաղթելով Բելառուսի հավաքականին՝ առաջնությունում գրավեց 4-րդ հորիզոնականը:
Առաջին երեք հորիզոնականները համապատասխանաբար գրավեցին ՌԴ-ի, Բելառուսի և Իտալիայի թիմերը, ԱՄՆ-ի թիմը 5-րդ հորիզոնականում էր, Բրազիլիայինը՝ 6-րդ, մրցաշարային աղյուսակը եզրափակեց Անգլիայի թիմը՝ հայտնվելով 7-րդ հորիզոնականում:
Միջազգային կարգի մրցավար Նորայր Քալանթարյանը, որը մշտապես ներկա է եղել ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում կազմակերպվող շախմատային խաղերին և նախապատրաստել հայ դատապարտյալներին միջազգային առաջնությանը, նշեց, որ մեր մարզիկները բավական պատրաստված էին, նպատակասլաց, և շախմատային նման հզոր երկրների հետ խաղում, ինչպիսիք էին մասնակից երկրները, 4-րդ հորիզոնական գրավելը խոստումնալից է և պատվաբեր:
Մրցաշարին հետևում էր նաև Ազգային ժողովի պատգամավոր Արտակ Մանուկյանը, որը խաղի ավարտին Հայաստանի հավաքականի անդամներ Գոռ Աջամյանին, Հակոբ Աբաջյանին, Ժորա Նադարյանին և Վալերի Թումասյանին նվիրեց հայ անվանի շախմատիստ, աշխարհի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հեղինակած «Գահերի խաղը» գիրքը, իսկ քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից մասնակիցները կխրախուսվեն պատվոգրերով:
Առաջնության ընթացքում տեսազանգի միջոցով մասնակից երկրների քրեակատարողական ծառայության ներկայացուցիչները հանդես եկան շնորհակալական խոսքով և հակիրճ ներկայացրին իրենց երկրների ՔԿՀ-ների շախմատային կյանքը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
1546 դիտում
23:37 16-01-2024
Հայաստանի հրաձգության հավաքականը ISSF Grand Prix միջազգային մրցաշարում զբաղեցրեց 1-ին հորիզոնականը
859 դիտում
23:02 19-05-2023
Հայաստանի թիմը շախմատի միջբուհական մրցաշարում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
3463 դիտում
13:30 29-04-2017
Հայաստանի հավաքականը պահպանեց երրորդ հորիզոնականը շախմատի վետերանների աշխարհի առաջնությունում
Այս բաժնից
481 դիտում
18:25 15-11-2024
Անդրադարձ է կատարվել Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներին
361 դիտում
18:13 15-11-2024
Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Տավուշի մարզ
364 դիտում
18:01 15-11-2024
Էդվարդ Ասրյանը ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում աշխատաժողովի է մասնակցել