211652_close_icon
views-count1713 դիտում article-date 09:40 07-08-2019

Քվենթին Տարանտինոն շրջել է Կրեմլի թանգարաններում

Ամերիկացի ռեժիսոր Քվենթին Տարանտինոն գտնվում է Ռուսաստանում իր «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի պրեմիերայի կապակցությամբ։ Նա Ռուսաստանի մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկու հետ երեկ շրջել է «Մոսկովյան Կրեմլ» պետական պատմամշակութային թանգարան-արգելոցում, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները: Տարանտինոյի համար շրջագայությունը կազմակերպել է նախարար Մեդինսկին: Բացի այդ, նրանց է միացել նաև թանգարանի գլխավոր տնօրեն Ելենա Գագարինան: «Ի՞նչ է պետք անել Կրեմլում թաղվելու համար, կամ գոնե Կրեմլի կողքին»,- հարցրել է ամերիկացի ռեժիսորը թանգարան այցելության ժամանակ: Նրան բացատրել են, որ դրա համար պետք է նվազագույնը թագավորական ընտանիքի անդամ լինել: Օգոստոսի 7-ին Տարանտինոն և պրոդյուսերներ Շենոն Մաքինտոշն ու Դեյվիդ Հեյմանը կշփվեն լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։ Նույն օրը նա կմասնակցի իր ֆիլմի մոսկովյան պրեմիերային: «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմը ռեժիսորի իններորդ աշխատանքն է: Ֆիլմը պատմում է իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունեցել 1969-ին, Հոլիվուդի «ոսկե դարաշրջանի» մայրամուտին: Ֆիլմում նկարահանվել են Բրեդ Փիթը, Լեոնարդո Դի Կապրիոն, Ալ Պաչինոն, Քուրթ Ռասելը և Մարգո Ռոբին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր