211652_close_icon
views-count2052 դիտում article-date 21:27 06-08-2019

Սևան թափվող 5 գետ աղտոտված է կենսածին նյութերով

Շրջակա միջավայրի նախարարության մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոնը Սևանի ջրավազանային կառավարման տարածքում ջրի որակի մոնիթորինգ է իրականացնում է Ձկնագետ, Մասրիկ, Սոթք, Կարճաղբյուր, Վարդենիս, Մարտունի, Արգիճի, Ծակքար, Շողվագ, Գավառագետ գետերի տասնութ դիտակետում: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը: Նախարարը հայտնում է, որ Սևանա լիճ թափվող գետերից կենսածին նյութերով աղտոտված են Գավառագետ, Ծակքար, Շողվագ, Մասրիկ և Արգիճի գետերը: «Կենսածին նյութերով աղտոտվածության հավանական պատճառ են հանդիսանում կոմունալ-կենցաղային կեղտաջրերի՝ առանց պատշաճ մակարդակով մաքրվելու արտահոսքերը, ինչպես նաև գյուղատնտեսական հոսքաջրերը: Ամբողջապես չմաքրված կոմունալ-կենցաղային կեղտաջրերը իրենց հետ գետեր, իսկ այնուհետև լիճ են տանում ազոտի և ֆոսֆորի զգալի քանակություն»,- գրել է նախարարը: [img]https://st0.shamshyan.com/editor/0660548001565108226776997.jpg[/img]

Նմանատիպ նյութեր