211652_close_icon
views-count1032 դիտում article-date 19:18 06-08-2019

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն «Պոբեդա» ավիաընկերությունից որևէ պաշտոնական ծանուցում չի ստացել

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է տարածել` նշելով, որ Կոմիտեն որևէ պաշտոնական ծանուցում «Պոբեդա» ավիաընկերությունից ձմեռային չվերթների չիրականացման մասին չի ստացել: Գրառումը ներկայացնում ենք ստորև. «Տեղեկացնում ենք, որ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն զանգվածային լրատվամիջոցների հրապարկումներից տեղեկացել է, որ «Պոբեդա» ավիաընկերությունը մտադիր է դադարեցնել Մոսկվա- Գյումրի-Մոսկվա չվերթերը: Հարկ ենք համարում նշել, որ Կոմիտեն որևէ պաշտոնական ծանուցում «Պոբեդա» ավիաընկերությունից ձմեռային չվերթների չիրականացման մասին չի ստացել: Այնուամենայնիվ, ստեղծված իրավիճակի պարզաբանման նպատակով Կոմիտե են հրավիրվել Արմենիա Միջազգային օդանավակայաններ ՓԲԸ և «Պոբեդա» ավիաընկերության ներկայացուցիչները: Հանդիպման արդյունքում որոշում է կայացվել հանգամանքների ուսումնասիրության և համապատասխան միջոցներ ձեռնարկելու նպատակով Կոմիտեի նախագահի հրամանով ձևավորել մասնագետներից կազմված աշխատանքային խումբ: Արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»: Հիշեցնենք, որ ավելի վաղ ՏԱՍՍ գործակալությունը հայտնել էր, որ թռիչները դադարեցվում են վառելիքի թերլիցքավորման պատճառով:

Նմանատիպ նյութեր