211652_close_icon
views-count2028 դիտում article-date 21:52 06-08-2019

ՀՀ զինծառայողները հաջող են մեկնարկել «Միջազգային բանակային խաղեր-2019»-ի երկու մրցաձևերում

ՌԴ մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում շարունակվում է «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարը: Օգոստոսի 6-ին ազդարարվել է «Կարգապահության պահապան» և «Դաշտային խոհանոց» մրցաձևերի առաջին մրցափուլերի մեկնարկը: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մասնակից թիմերը կրակային վարժություններ են կատարել զորավարժարանի հրաձգարաններում: «Կարգապահության պահապան» մրցաձևին մասնակցող ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ստորաբաժանումը «Մակարով» տեսակի ատրճանակով և ԱԿ-74 ինքնաձիգով խոցել է տարբեր հեռավորության վրա տեղադրված բոլոր թիրախները: Կրակային մրցափուլում փայլուն հանդես են եկել նաև «Դաշտային խոհանոց» մրցաձևին մասնակցող հայ խոհարարները` միաժամանակ կրակ արձակելով թիրախների ուղղությամբ: Օգոստոսի 7-ին կանցկացվեն մրցաձևերի հաջորդ մրցափուլերը և թիմերը կանցնեն հիմնական վարժանքների կատարմանը:

Նմանատիպ նյութեր