211652_close_icon
views-count913 դիտում article-date 21:27 06-08-2019

Հնդկաստանում առնվազն ինը դպրոցական Է զոհվել ավտոբուսի վթարի հետեւանքով

Հնդկաստանում օգոստոսի 6-ին տեղի ունեցած խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով առնվազն 9 աշակերտ է զոհվել, ևս 3 աշակերտ լուրջ վնասվածքներ ստացել։ Ինչպես հաղորդում է Tass գործակալությունը, դեպքը տեղի է ունեցել երկրի Ութարաքանդի հյուսիսային նահանգում։ Դպրոցական ավտոբուսն ընկել է կիրճը։ Նշվում է, որ տեղի դպրոցի 18 աշակերտների փոխադրող ավտոբուսը ցած է գլորվել լեռան լանջից ու շրջվել։ Նախնական տեղեկատվությունների համաձայն՝ վարորդը չի կողմնորոշվել լեռնային ճանապարհի բարդ հատվածում:

Նմանատիպ նյութեր