211652_close_icon
views-count1113 դիտում article-date 18:55 06-08-2019

Համահայկական խաղերին մասնակիցների շարքը համալրվել է երեք նոր քաղաքներով

Համահայկական ամառային 7-րդ խաղերին առաջին անգամ 3 նոր պետության քաղաքներ կմասնակցեն: Ինչպես Արցախից հաղորդում է «[url=https://armenpress.am/arm/news/984061.html]Արմենպրես[/url]»-ի թղթակիցը, այս մասին օգոստոսի 6-ին լրագրողների հետ զրույցում ասաց Համահայկական ամառային 7-րդ խաղերի մեկնարկին ընդառաջ ՀԱԽ կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը: «Լուծված է այն խնդիրը, որ մենք ուզում էին համահայկական խաղերը դարձնել համահայկական մտածողության արդյունք: Մեր սփյուռքի կառույցները հազարավոր մարդկանց բերում են այս խաղերին և այդ բոլոր ծախսերը կատարում են իրենք: Այնպես որ, խաղերն իրոք դառնում են համահայկական կենսունակ ծրագիր, և 20-ամյա պատմությունը դա է ապացուցում: Այս անգամ 3 նոր պետություն կա, որ երբեք մեր 20 ամյա պատմության մեջ չեն մասնակցել խաղերին: Դրանք են` Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքը, Իրաքի Բաղդադ քաղաքը և Չեխիայի Պրահա քաղաքը: 7-րդ համահայկական ամառային խաղերի բացման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 6-ին, Ստեփանակերտի քաղաքային մարզադաշտում, ժամը 21:00-ին: Ավանդույթի համաձայն, այն կվարի Կարեն Գիլոյանը: Խաղերին այս տարի մասնակցում են մոտ 5000 մարզիկ՝ աշխարհի 145 քաղաքից: Խաղերի մի քանի մարզաձևեր կանցկացվեն Ստեփանակերտում և Արցախի մյուս երկու քաղաքներում, իսկ հիմնական պայքարը կծավալվի Երևանում:

Նմանատիպ նյութեր