211652_close_icon
views-count2141 դիտում article-date 18:39 06-08-2019

Լուկակուն հրաժարվել է Մանչեսթեր վերադառնալ

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոմելու Լուկակուն մարզվում է «Անդերլեհտի» հետ և չի ցանկանում իր թիմի ենթակայության տակ վերադառնալ: Օգոստոսի 5-ին նրան նկատել են «Անդերլեհտի» մարզահամալիրում մարզվելիս: Դրան մեծ նշանակություն չեն տվել, քանի որ այդ օրը թիմի բոլոր խաղացողների մոտ հանգստյան օր է եղել: Սակայն այսօր բոլոր խաղացողները պետք է վերադառնային «ՄՅՈւ»-ի մարզաբազա, սակայն Լուկակուն մնացել է Բելգիայում և շարունակել մարզվել «Անդերլեհտի» հետ: Բացի այդ, Լուկակուն «Անդերլեհտի» հետ մարզման ժամանակ Joma ֆիրմայի մարզահանդերձանքով է եղել, ինչը «ՄՅՈւ»-ի և Adidas-ի միջև հովանավորչական պայմանագրի խախտում կարող է դիտարկվել: Լուկակուն հաստատակամ է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»: Նա կարող է տեղափոխվել «Ինտեր», քանի որ թիմի նոր գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի գլխավոր նպատակն է համարվում: Բացի այդ, նա կարող էր «Յուվենտուսի» խաղացող դառնալ՝ փոխանակվելով թուրինյան ակումբի հարձակվող Պաուլո Դիբալայի հետ: Սակայն գործարքը խափանվել էր, քանի որ արգենտւինացին ֆինանսական մեծ պահանջներ էր ներկայացրել և առանձնապես ցանկություն չունի հեռանալ Իտալիայից: «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է Լուկակուին վաճառել 85 մլն եվրոյով և մտադիր չէ նրան փոխարինող գտնել:

Նմանատիպ նյութեր