211652_close_icon
views-count1185 դիտում article-date 21:19 06-08-2019

Ոստիկանները բացահայտել են բնակարանային գողություն

Հունիսի 4-ին հաղորդվել էր հարմարեցված բանալիով մուտքի դուռը բացելով՝ Դավիթաշենի մի բնակարանից ոսկյա զարդեր, 12 շիշ կոնյակ և հեռուստացույց գողանալու մասին: Օգոստոսի 1-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, Մաշտոցի քրեական հետախույզների ու քննչական բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել են Նորաշեն թաղամասի 56-ամյա մի բնակիչ, Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղից 40-ամյա մի տղամարդ և Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի 27-ամյա մի բնակիչ: Պարզվել է, որ նրանք տարբեր վարչական շրջաններից կատարել են այլ բնակարանային գողություններ ևս: Օգոստոսի 1-ին երեքն էլ բերման են ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին: Հաջորդ օրը դատարանի որոշմամբ կատարված խուզարկությամբ նորաշենցու բնակության վայրից հայտնաբերվել է ձևափոխված գազային հինգ և ինքնաշեն մեկ ատրճանակ, գործարանային արտադրության «Սայգա» տիպի հրազեն` առանց համապատասխան փաստաթղթերի, տարբեր փամփուշտներ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն:

Նմանատիպ նյութեր