211652_close_icon
views-count1457 դիտում article-date 20:57 06-08-2019

Հերթական գրպանահատությունը բացահայտվեց

Օգոստոսի 4-ին, ժամը 20.10-ին, ոստիկանություն է զանգահարել 29-ամյա մի կին և հայտնել, որ տասը րոպե առաջ Երևանի 2800-ամյակի զբոսայգու մոտակայքում իր պայուսակից գողացել են երկու բջջային հեռախոս: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, օգոստոսի 5-ին, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել Մարտունի քաղաքի բնակիչ, 37-ամյա մի տղամարդու: Նա տվել է խոստովանական բացատրություն: Անձնական խուզարկությամբ գողոնը հայտնաբերվել է: Նախապատրաստվում են նյութեր:

Նմանատիպ նյութեր