211652_close_icon
views-count1836 դիտում article-date 20:35 06-08-2019

Տավուշի ոստիկանները հերթական ապօրինի փայտանյութն ու փայտածուխն են հայտնաբերել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանությունը շարունակում է պայքարն ապօրինի ծառահատումների դեմ: Օգոստոսի 5-ին Տավուշի մարզի ոստիկանները հերթական դեպքը բացահայտեցին: Ժամը 4-ն անց 30-ի սահմաններում ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Իջևանի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Իջանի ռեստորաններից մեկի մոտ ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով «Վոլվո» մակնիշ բեռնատար կանգնեցրին: Արտաքուստ ոչինչ չէր երևում: Բեռնախցիկը կնիքված էր: 29-ամյա վարորդը, որ Արարատի մարզի Դարակերտ գյուղից էր, առանց համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու` հայտնեց, որ մեքենայում 15 խ/մ կողահատ տախտակներ են բարձված: Բեռնատարը տեղափոխվեց ոստիկանության Իջևանի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Հետագա միջոցառումներով պարզվեց` փայտանյութը պատկանում է Բերդավան գյուղի 39-ամյա մի բնակչի: Նա հրավիրվեց բաժին: Տախտակները Նոյեմբերյանում էր ձեռք բերել: Բեռնատարի զննությամբ 16 խ/մ-ից ավելի հաճարենու և կաղնու կողահատ տախտակներից զատ իրավապահները հայտնաբերեցին նաև 245 պարկ փայտածուխ: Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր