211652_close_icon
views-count2158 դիտում article-date 16:50 06-08-2019

Լորան Կոսելնին հեռանում է «Արսենալից»

«Արսենալի» պաշտպան Լորան Կոսելնին կտեղափոխվի «Բորդո»: Նշվում է, որ 33-ամյա ֆրանսիացու տրանսֆերի շուրջ ակումբները համաձայնության են եկել 5 մլն եվրոյով: Այսօր խաղացողը բուժզննում կանցնի: Նա նաև «Բորդոյի» հետ կքննարկի անհատական պայմանագրի կետերը: Կոսելնին «Արսենալում» հանդես է եկել 9 տարի: Նա ակումբի հետ կոնֆլիկտ ունեցավ, երբ հրաժարվեց թիմի հետ մեկնել ԱՄՆ՝ նախասեզոնային շրջագայության:

Նմանատիպ նյութեր