211652_close_icon
views-count1384 դիտում article-date 16:42 06-08-2019

Անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի հերթական մրցափուլը

Օգոստոսի 5-ին անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի ռազմամասնագիտական «Պրոֆեսիոնալ» մրցաձևի երկրորդ` «Մարտական պատրաստության համալիր վարժություններ» մրցափուլը: «Խաղաղության մարտիկ» մրցույթին մասնակցող վեց պետությունների զինծառայողների հավաքական թիմերը հաղթահարել են ավելի քան երեսուն նորմացույցների համադրմամբ կահավորված արգելագոտին: Մրցավարական հանձնաժողովի գրանցած արդյունքներով թիմային հաշվարկով «Պրոֆեսիոնալ» մրցաձևի երկրորդ մրցափուլում հաղթող է ճանաչվել Ռուսաստանի Դաշնության թիմը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր