211652_close_icon
views-count3217 դիտում article-date 15:53 06-08-2019

Նիկոլ Փաշինյանը Տիգրան Ավինյանին, Վլադիմիր Կարապետյանին, Վահե Հակոբյանին և Արմեն Գրիգորյանին գործուղել է Արցախ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոտսոսի 5–ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանին Արցախի Հանրապետություն գործուղելու մասին որոշում է ստորագրել. «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝ 1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանին 2019 թվականի օգոստոսի 6-8-ը ներառյալ գործուղել Արցախի Հանրապետություն (քաղ. Ստեփանակերտ): 2. Տիգրան Ավինյանի՝ Արցախի Հանրապետություն գործուղման հետ կապված բոլոր ծախսերը (օրապահիկ, գիշերավարձ) կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: 3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանինն՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Արցախի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն»: Այլ որոշմամբ Փաշինյանը վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանին և վարչապետի արարողակարգի պատասխանատու Վահե Հակոբյանին գործուղել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ և Արցախի Հանրապետություն: Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝ 1. Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանին և վարչապետի արարողակարգի պատասխանատու Վահե Հակոբյանին 2019 թվականի օգոստոսի 5-7-ը ներառյալ գործուղել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ և Արցախի Հանրապետություն: 2. Վլադիմիր Կարապետյանի և Վահե Հակոբյանի՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ և Արցախի Հանրապետություն գործուղման օրապահիկի, գիշերավարձի հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: 3. Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանին և վարչապետի արարողակարգի պատասխանատու Վահե Հակոբյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ և Արցախի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն»: Նույն ժամանակահատվածում և նույն երթուղով վարչապետը ևս մեկ գործուղման որոշում է ստորագրել։ «1. Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին 2019 թվականի օգոստոսի 5-7-ը ներառյալ գործուղել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ և Արցախի Հանրապետություն: 2. Արմեն Գրիգորյանի՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ և Արցախի Հանրապետություն գործուղման օրապահիկի, գիշերավարձի հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: 3. Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին ՝ գործուղումից վերադառնալուց հետո Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ և Արցախի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն»,– ասվում է որոշման մեջ:

Նմանատիպ նյութեր