211652_close_icon
views-count1684 դիտում article-date 15:20 06-08-2019

Վահագն Հարությունյան. Խաղի դուրս գալուց նրանց աչքերը փայլում էին

Հայաստանի Մ18 տարեկանների բասկետբոլի աղջիկների հավաքականը Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում տարած հաղթանակից հետո վերադարձավ Հայաստան, հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Օդանավակայանում հավաքականի գլխավոր մարզիչ Վահագն Հարությունյանը մեկնաբանեց թիմի ելույթը. «Մենք 2 տարի առաջ էլ 18 տարեկանների C դիվիզիոնի չեմպիոնն էինք եղել և պատասխանատվությունը մեծ էր կրկնելու նույն արդյունքը, բայց այս տարի ավելի բարդ եղավ։ Մալթաի հավաքականը շատ լավ պատրաստված թիմ էր, բայց մեր աղջիկները կարողացան հաղթանակի հասնել։ Թիմը ուզում էր այդ հաջողությանը հասնել, չէիք պատկերացնի, թե ինչպես էին փայլում նրանց աչքերը, երբ խաղի մեկնարկին էին պատրաստվում»,- անկեղծացավ գլխավոր մարզիչը։ Վահագն Հարությունյանը շեշտեց, որ հաջորդ տարի նույնպես կամասնակցեն C դիվիզիոնի առաջնությանը. «2021 թվականին նոր կփորձենք B դիվիզիոնում հանդես գալ՝ այնտեղ լրիվ այլ թիմեր են և այլ մակարդակ»,-խոսքը եզրափակեց նա։

Նմանատիպ նյութեր