211652_close_icon
views-count886 դիտում article-date 13:27 06-08-2019

Երևանում հարգանքի տուրք մատուցվեց Հիրոսիմայի զոհերի հիշատակին

Հայ երեխաների ձեռքով պատրաստված «Խաղաղության լապտերները» կուղևորվեն Ճապոնիա, որտեղ ճապոնացի երեխաների կողմից կհանձնվեն ջրին և, նավարկելով, աշխարհին կհիշեցնեն Հիրոսիմայում և Նագասակիում ատոմային ռումբերի պայթյուններից զոհվածների մասին: Այս մասին օգոստոսի 6-ին Երևանում տեղակայված «Խաղաղության ուխտի» հուշաքարի մոտ տեղի ունեցած ոգեկոչման արարողության ընթացքում ասաց Հայ-ճապոնական «Հիկարի» կենտրոնի նախագահ Կարինե Փիլիպոսյանը: Հաղորդում է [url=https://armenpress.am/arm/news/983997.html]«Արմենպրեսը»[/url]։ «Հիկարի» կենտրոնի սաները հայերեն և ճապոներեն լեզուներով խաղաղության հոքուներ ընթերցեցին՝ նվիրված ատոմային ռմբակոծության զոհերի հիշատակին և խաղաղության պահպանմանը ողջ աշխարհում, այնուհետև թղթե կռունկներին ամրացված հոքուները տեղադրվեցին զբոսայգում գտնվող «Խաղաղության ուխտ»-ի հուշաքարին: Ոգեկոչման արարողությանը ներկա էին Հայաստանում Ճապոնիայի փոխդեսպանը, ճապոնացի զբոսաշրջիկներ և այլք: 1945թ. օգոստոսի 6-ին և 9-ին Երկրորդ աշխարհամարտի ավարտին ԱՄՆ զինված ուժերը ատոմային ռումբեր գցեցին Ճապոնիայի Հիրոսիմա և Նագասակի քաղաքների վրա: Հիրոսիմայում զոհվածների թիվը 90-166 հազար էր, իսկ Նագասակիում՝ 60-80 հազար:

Նմանատիպ նյութեր