211652_close_icon
views-count4831 դիտում article-date 12:49 06-08-2019

ԵՊԲՀ-ում կրթություն ստացած հնդիկ ուսանողները բարձրացնում են բուհի և Հայաստանի վարկանիշը

Հնդկաստանի ազգային քննական հանձնաժողովի տվյալներով 1000-ից ավել հնդիկ դիմորդներ ունեցող համալսարանների մեջ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանն արտասահմանյան բժշկական շրջանավարտների քննություն (Foreign Medical Graduates Examination (FMGE)) հանձնելու վիճակագրությամբ առաջին լավագույն եռյակում է: Տեղեկացնում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը։ Հնդկաստանում բժշկական գործունեություն ծավալելու համար Հնդկաստանի Հանրապետության բժշկական խորհրդի կողմից անցկացվող FMGE քննությանը մասնակցում է աշխարհի շուրջ 60 երկրի 450 համալսարանում ուսանած յուրաքանչյուր հնդիկ ուսանող: ԵՊԲՀ հնդիկ շրջանավարտների մեծ մասը բարեհաջող հանձնում է FMGE քննությունը, ինչն աշխարհի բուհերի շրջանում բարձր ցուցանիշ է։ Նշենք, որ միջազգայնացմանն ուղղված աշխատանքների շրջանակում, ԵՊԲՀ-ն հնդիկ ուսանողների համար FMGE քննության հաղթահարումն առավել դյուրին դարձնելու նպատակով իրականացնում է FMGE քննության նախապատրաստական դասընթացներ: ԵՊԲՀ-ում կրթություն ստացած հնդիկ ուսանողները վերադառնալով իրենց երկիր, բժշկական գործունեություն սկսելուց առաջ բարեհաջող հանձնելով արտասահմանյան բժշկական շրջանավարտների քննությունը՝ բարձրացնում են թե՛ բժշկական բուհի, և թե՛ Հայաստանի վարկանիշը միջազգային կրթական հարթակներում։

Նմանատիպ նյութեր