ՄԻՊ-ը հրապարակել է տեսանյութ ընտանիքում բռնության կանխարգելման վերաբերյալ
Մարդու իրավունքների պաշտպանը կանանց նկատմամբ բռնության և ընտանիքում բռնության կանխարգելման հարցում Պաշտպանի դերին, ինչպես նաև օրենքի իրազեկմանը նվիրված ծրագրի շրջանակում հրապարակել է իրազեկող տեսանյութ ընտանիքում բռնության կանխարգելման վերաբերյալ: Տեղեկացնում է Մարդու իրավունքների պաշտպանի
աշխատակազմի հանրային կապերի բաժինը։
Ամուր ընտանիք, ապահով միջավայր և առողջ հասարակություն ունենալուն աջակցելու կոչ պարունակող տեսանյութը հեռարձակվելու է նաև մարզային հեռուստաընկերություններով։
Մանրամասները՝ տեսանյութում։