211652_close_icon
views-count1287 դիտում article-date 11:19 06-08-2019

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում շաբաթ և կիրակի օրերին կիրականացվի հերթապահություն

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ՝ Հարակադիր կատարումն ապահովող ծառայությունում օգոստոսի 3-ից սկսած՝ յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին՝ ժամը 09:00-18:00-ն, կիրականացվի հերթապահություն` ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի հաշվառման-քննական բաժնի աշխատանքներին օժանդակելու նպատակով: Արդյունքում պարտապանների կողմից պարտավորությունների կատարման (վճարման) դեպքում արագ կվերացվեն Ծառայության կողմից կիրառված արգելանքները՝ տրանսպորտային միջոցների վերաբերյալ գործարքներն իրականացնելու համար: Հերթապահ հարկադիր կատարողի հետ կարող եք կապ հաստատել (010) 34-19-74 և (060)57-04-21 հեռախոսահամարներով կամ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով:

Նմանատիպ նյութեր