211652_close_icon
views-count3856 դիտում article-date 09:13 06-08-2019

Կոնգրեսականները կոչ են անում Թրամփին շարունակել ականազերծման ծրագիրը․ «Ամերիկայի ձայն»

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 89 կոնգրեսականներ նամակով դիմել են նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին՝ ընդիմանալով վարչակազմի փորձերի կրճատել Լեռնային Ղարաբաղի ականազերծման ծրագրի ֆինանսավորումը: Նամակին միացել է նաև սենատոր Ռոբերտ Մենենդեսը։ Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5029966.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Կոնգրեսկաններ Շերման և Քոքսի նախաձեռնությամբ նամակը ուղղված է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավար Մարկ Գրինին, ուր կոչ է արվում շարունակել ականազերծման ծրագրի ֆինանսավորումը: Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում վկայություն տալուց Մարկ Գրինը վերահաստատել էր ԱՄՆ հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի տարածքում ականազերծման ծրագիրը վերջնական ավարտին հասցնելու մասին: Ավելի վաղ, «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում ԱՄՆ-ի կոնգրեսական ԹիՋեյ Քոքսը, ով վերջերս օրենսդրական նախաձեռնություն էր առաջարկել ղարաբաղյան հակամարտության գոտում ականազերծման աշխատանքներին ամերիկյան պետբյուջեից հավելյալ ֆինանսավորում տրամադրելու նպատակով, խոսել էր ականազերծման աշխատանքները շարունակելու կարևորության մասին. «Սա կարևորագույն մի օրենսդրական նախաձեռնություն է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, Արցախի ժողովրդի այլև անձամբ ինձ համար: Պատերազմն ավարտվել է ավելի քան 20 տարի առաջ, սակայն մինչև օրս հազարավոր ականներ և չվնասազերծված զինամթերք է մնում պատերազմից հետո: Որևէ մեկը չպետք է վտանգվի չվանսազերծված ականների կամ զինամթերքի պատճառով»։ ԹիՋեյ Քոքսի նախաձեռնությունը նախատեսում է Ղարաբաղում ականազերծման աշխատանքների համար գումարների հատկացում ի հավելում Միջազգային զարգացման գործակալության հատկացումների: «Այս օրենսդրական նախաձեռնությունը, որն ընդունվել է Ներկայացուցիչների պալատի կողմից, նախատեսում է տևական աջակցություն այս շրջանում անցկացվող ականազերծման աշխատանքներին, և ես հպարտ եմ առաջնորդելու այս նախաձեռնությանը»: Քոքսի համոզմամբ սակայն, այս հավելյալ ֆինանսավորումը որևէ կերպ չպետք է դադարեցնի ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության արդեն ավանդական դարձած ականազերծման աշխատանքների Ֆինանսավորումը: Ամերիկահայ կառույցները ողջունել են ամերիկացի կոնգրեսականների նախաձեռնությունը՝ երախտագիտություն հայտնելով կոնգրեսականներ Շերմանին ու Քոքսին, սենատոր Մենենդեսին ու նախաձեռնությանը միացած բոլոր օրենսդիրներին: Իր հերթին Լեռնային Ղարաբաղում ականազերծման ծրագիրն իրականացնող HALO Trust կազմակերպության ամերիկյան մանսաճյուղի գործադիր տնօրեն Քրիս Ուաթլին ընդծել է ղարաբաղյան ծրագրի ֆինանսավորման կարևորությունը, քանի որ բազմաթիվ տարածքներ շարունակում են ականապատված մնալ՝ սպառնալով Լեռնային Ղարաբաղի բնակչությանը:

Նմանատիպ նյութեր