211652_close_icon
views-count1118 դիտում article-date 20:40 05-08-2019

Բարձր տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն ուրիշների արած գործի վրա «աչոկ հավաքող» հերթական ոչմեկն է. blognews.am

Բարձր տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն ուրիշների արած գործի վրա «աչոկ հավաքող» հերթական ոչմեկն է, հայտնում է [url=https://blognews.am/arm/news/625941/bardzr-tekhnologianeri-nakharar-hakob-arshakyann-urishneri-arats-gortsi-vra-achok-havaqox-hertakan-ochmekn-e.html?fbclid=IwAR2c6ntY9a2GOUL8qUCgMp07cr_Vm3OM2n8WxoDYt721gpjJPWvgoEpMCLE]Blognews.am[/url]-ը։ Ուրեմն, 1in.am-ի լրագրողը նրան հարց է ուղղում՝ թե ինչո՞վ է կառավարությունն աջակցել «Սևան Ստարտափ Սամմիթ 2019-ին», Հակոբ Արշակյանն էլ պատասխանում է, թե իրենց կառավարության անդամներն ու պատգամավորը՝ վարչապետի, Արարատ Միրոզոյանի գլխավորությամբ մասնակցել են ֆորումին և, ուշադրություն, իրենց մասնակցությամբ իրենք սամմիթը կետրոնական իրադարձության են վերածել: Սա մեղմ ասած լկտի սուտ է, որովհետև արդեն 4 տարի է՝ «Սևան Ստարտափ Սամմիթ» կարևոր իրադարձություն է Հայաստանում, եթե ոչ՝ ամենակարևորներից: Միջոցառմանը մասնակցելու համար տարեկան մեր երկիր են ժամանում 1000-ից ավելի ձեռներեցներ՝ աշխարհի տարբեր երկրներից: Նման երկրորդ իվենթ չկա մեր երկրում: Եվ վստահ կարելի է պնդել, որ ոչ թե կառավարության անդամներն են իրադարձության վերածել սամմիթը, այլ ողջ կազմով գնացել էին Սևան՝ PR-վելու, լուսանկարվելու և ստեղծածարար մարդկանց հետ ծանոթանալու առիթը բաց չթողնելու համար: Ով չգիտի, ասեմ, որ «Սևան Ստարտափ Սամմիթ»-ը անցկացվում է 2016թ.-ից՝ բարերար Արթուր Ջանիբեկյանի ֆինանսավորմամբ: Ֆորումի մրցանակային ֆոնդը գերազանցում է 150.000 ԱՄՆ դոլարը, իսկ ընդհանուր ներդրումները գերազանցում են 1.000.000 ԱՄՆ դոլարը։ Ինչպես արդեն ասացի, գումարները հատկացնում է Ջանիբեկյանը՝ իր միջոցներից և Հայաստանի կառավարությունն այս ամենին ունի 0 մասնակցություն: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://https://blognews.am/arm/news/625941/bardzr-tekhnologianeri-nakharar-hakob-arshakyann-urishneri-arats-gortsi-vra-achok-havaqox-hertakan-ochmekn-e.html?fbclid=IwAR2c6ntY9a2GOUL8qUCgMp07cr_Vm3OM2n8WxoDYt721gpjJPWvgoEpMCLE]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր