211652_close_icon
views-count2036 դիտում article-date 22:43 05-08-2019

Վարդենիսի ոստիկանները գտան ապօրինի փայտահատին

Օգոստոսի 4-ին, ժամը 01.30-ին, մի քաղաքացի հաղորդում է տվել, որ նույն օրը նկատել է, թե ինչպես են հարակից անտառից ապօրինի կտրել և տարել եղևնիներ: Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 19-ամյա մի բնակիչ օգոստոսի 2-ի ցերեկը կացնով ապօրինի հատել է 10 սոճի և իր կողմից շահագործվող «ԳԱԶ-31029» բեռնատարով այն տեղափոխել իրենց գոմ: Հետագա միջոցառումներով գոմից հայտնաբերվել է տարբեր տրամաչափի սոճու հատված 51 կտոր, որոնք տեղափոխվել են ոստիկանության Վարդենիսի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Երիտասարդը բերման է ենթարկվել և տվել խոստովանական բացատրություն, որ որպես վառելափայտ օգտագործելու նպատակով ծառերը հատել է ինքը: Վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր:

Նմանատիպ նյութեր