211652_close_icon
views-count912 դիտում article-date 17:55 05-08-2019

Եղիշե Կիրակոսյանը նշանակվել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Եղիշե Կիրակոսյանը նշանակվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ: Այս մասին որոշումը հրապարակված է Կառավարության պաշտոնական կայքում: «Ղեկավարվելով «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով՝ Եղիշե Կիրակոսյանին նշանակել մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ»,- նշված է որոշման տեքստում: Մեկ այլ որոշմամբ` Կիրակոսյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից:

Նմանատիպ նյութեր