211652_close_icon
views-count1686 դիտում article-date 14:44 05-08-2019

ՉԺՀ-ի իշխանությունները հանձնարարել են դադարեցնել գյուղատնտեսական արտադրանքի գնումներն ԱՄՆ-ից

Չինաստանի կառավարությունը կարգադրել է պետական ընկերություններին՝ դադարեցնել ամերիկյան գյուղատնտեսական արտադրանքի ներմուծումը ԱՄՆ-ի դեմ առևտրական պատերազմի նոր թեժացման ֆոնին: Այս մասին հայտնել է [url=https://www.bloomberg.com/news/articles/2019-08-05/china-asked-state-buyers-to-halt-u-s-agriculture-imports]Bloomberg[/url] գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ: Նրա տվյալներով՝ չինական ագրոարդյունաբերական ընկերություններն արդեն կատարել են այդ հանձնարարությունը և այժմ սպասում են ԱՄՆ-ի և ՉԺՀ-ի միջև առևտրական բանակցությունների արդյունքներին: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոսի 1-ին հայտնել է, որ իր երկիրը սեպտեմբերի 1-ից 10 տոկոսի չափով նոր մաքսատուրքեր կսահմանի ՉԺՀ-ից 300 մլրդ դոլար արժողությամբ ապրանքների համար: Սպիտակ տան ղեկավարը որպես այդ քայլի պատճառներից մեկը նշել է այն փաստը, որ Չինաստանը չի կատարել ամերիկյան գյուղատնտեսական արտադրանքի գնումներն ավելացնելու իր խոստումը։

Նմանատիպ նյութեր