211652_close_icon
views-count1641 դիտում article-date 10:25 05-08-2019

Հարկային արտոնության համար Կառավարությանը դիմել են 130 բարձր տեխնոլոգիական նորաստեղծ ընկերություններ

Հարկային արտոնություն ստանալու համար ՀՀ կառավարությանը դիմել են 130 բարձր տեխնոլոգիական նորաստեղծ ընկերություններ։ Այս մասին Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մինչ օրս 89 արտոնություն ստացած ընկերություններում մինչև 2022 թվականը կստեղծվեն շուրջ 800 բարձր վարձատրվող աշխատատեղեր՝ միջինում $1000 աշխատավարձով։ Ընկերությունների շուրջ 20 տոկոսը հիմնադրվել են հայրենադարձների կողմից, որոնք վերադարձել են ապրելու և աշխատելու ԱՄՆ-ից, Հոլանդիայից, Ռուսաստանից, Շվեյցարայից, Ֆրանսիայից, Ֆինլանդիայից, Ավստրայից, Վրաստանից և Մալթայից»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր