211652_close_icon
views-count29516 դիտում article-date 21:24 04-08-2019

Գեղարքունիքի մարզի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերեցին Կուտական գյուղի անտառում հսկայական եղևնիների սպանդի հեղինակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[url=https://https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, այսօր՝ օգոստոսի 4-ին, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության (վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանի), ոստիկանության Վարդենիսի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Սամվել Գալստյանի գլխավորությամբ, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանության Վարդենիսի բաժին են բեման ենթարկել Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղի բնակիչ, 19-ամյա Արամ Աղաջանյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել էր, որ Գեղարքունիքի մարզի ոստիկանների ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի էին: Ա. Աղաջանյանը օգոստոսի 2-ին, ժամը 14:00-ի սահմաններում, իր վարած ԳԱԶ-31029 մակնիշի 34 ՏN 735 համարանիշի ավտոմեքենայով գնացել է իրենց գյուղի հարակից անտառ, և կացնի միջոցով ապօրինի հատել է թվով 10 հատ «սոճենի» տեսակի ծառ: Ոստիկանները նրա տանը հայտնաբերել են տարբեր տրամաչափի 51 հատ «սոճենի» տեսակի ծառերի հատված կտորներ, որոնք տեղափոխվել են ոստիկանության Վարդենիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Արդեն ոստիկանությունում Ա. Աղաջանյանը խոստովանել է, որ սոճիները կացնով հատել է և տեղափոխել ավտոմեքենայով իրենց տուն, որպեսզի հետագայում որպես վառելափայտ այն օգտագործի: Փաստի առթիվ ոստիկանության Վարդենիսի բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Գրիշա Գասպարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով, կատարված ծառահատումների մասին Վարդենիսի ոստիկաններին տեղեկացրել էր Կուտական համայնքի վարչական տարածքի ղեկավար Մակիչ Թովմասյանը: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր