211652_close_icon
views-count1227 դիտում article-date 17:10 04-08-2019

Թրամփը խոստացել է խիստ չարձագանքել Հյուսիսային Կորեայի կողմից իրականացվող հրթիռային փորձարկումներին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է, որ Միացյալ Նահանգները շատ կոշտ չեն արձագանքի Հյս. Կորեայի կողմից հրթիռների արձակմանը։ Այդ մասին նա անձամբ ասել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է kp.ru կայքը։ «Վաշինգտոնը մտադիր է շարունակել Փհենյանի հետ բանակցությունները մինչև Կորեական թերակղզու ապամիջուկայնացումը, իսկ դրա համար Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին հարկավոր է որոշակի ազատություն։ Չնայած երկկողմ հանդիպումներին, երկրների միջև հարաբերությունները մնում են բավականին փխրուն, այդ իսկ պատճառով Թրամփը չի ցանկանում շեշտադրում անել այն փորձարկումների վրա, որոնք նույնիսկ ուղիղ սպառնալիք չեն հանդիսանում ԱՄՆ-ի համար»,-նշում է կայքը։ Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Փհենյանը հասցրել է 3 անգամ հրթիռային փորձարկում իրականացնել։

Նմանատիպ նյութեր