211652_close_icon
views-count1644 դիտում article-date 16:59 03-08-2019

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հանդիպում-քննարկում է կազմակերպվել Սոչիի օդանավակայանի հայազգի աշխատակիցների հետ

ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության նախաձեռնությամբ Սոչիի «Սեւան» հայկական մշակութային տանը նախօրեին կայացել է հանդիպում-քննարկում, որին մասնակցել են Սոչիի օդանավակայանի հայազգի աշխատակիցները (ավելի քան 50 ՌԴ քաղաքացի), նրանց թվում՝ օրեր առաջ հրապարակված հայտարարությունը ստորագրած անձինք, հայ համայնքի ներկայացուցիչներ, քաղաքային ժողովի հայազգի պատգամավորներ և Սոչիում ՀՀ հյուպատոս Տ. Սարգսյանը: Այս մասին տեղեկացնում է ՌԴ–ում ՀՀ դեսպանատան Ֆեյսբուքի էջը։ «Հանդիպմանը օդանավակայանի աշխատակիցները ներկայացրել են ստեղծված իրավիճակի շուրջ իրենց դիտարկումներն ու դիրքորոշումը, որոնց շուրջ ընթացել է բազմակողմ քննարկում։ Հանդիպման արդյունքում որոշվել է ձևավորել նախաձեռնող խումբ և ստեղծված իրավիճակի ուսումնասիրման նպատակով դիմել ՌԴ պատկան մարմիններ և հաջորդիվ կազմակերպել հանդիպում՝ հարցի կարգավորման նպատակով։ Իրավիճակի շուրջ հետագա զարգացումների վերաբերյալ կհայտնենք լրացուցիչ»,- նշված է հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր