211652_close_icon
views-count1282 դիտում article-date 16:19 03-08-2019

ՀՀ կառավարությունը ներկայացրել է հուլիսի գործունեության ամփոփումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացրել է հուլիսի գործունեության ամփոփումը: Այս մասին տեսանյութ է հրապարակվել Կառավարության Ֆեյսբուքի էջում։ Տեսանյութի մեջ նշվում է, որ նախորդ ամսվա ընթացքում գործադիրի ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատման արտոնություն է ստացել 6 ընկերություն, նախատեսվում է կատարել 8 մլն դոլարի ներդրում: Կբացվի 108 աշխատատեղ: Կառավարության որոշմամբ՝ Հայրենական պատերազմի վետերանների պարգևավճարները 50 հազարից դարձան 100 հազար դրամ, իսկ կենսաթոշակները 2020 թվականի հունվարի 1-ից կբարձրանան 10 տոկոսով: Բացի այդ, հուլիսին ընդունվել է 2020-2022 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը. հիմքում բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական, բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխանող արտահանմանը միտված, մրցունակ և ներառական տնտեսություն ունենալու դրույթն է: Ստորագրվեց Հայաստանի և Սինգապուրի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին համաձայնագիրը: Այս տարի նախատեսվող 330 կմ ճանապարհների վերանորոգման աշխատանքներից հուլիսի դրությամբ ընթացքի մեջ է մոտ 165 կմ երկարությամբ ճանապարհների շինարարությունը, ավարտված՝ 19 կմ: ՀՀ կառավարության գործունեության հուլիս ամսվա ամփոփման մյուս մանրամասներին ծանոթացեք տեսանյութում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր